Չինական ընկերությունները ուլտրամանուշակագույն ախտահանման լամպ են ստեղծել, որը մաքրում է կորոնավիրուսով վարակված իրերը 99.99 տոկոս արդյունավետությամբ, հայտնում է China Daily-ն:

Պարբերականի տվյալներով՝ սարքն արդեն հաջողությամբ փորձարկվել է Հուբեյ նահանգի (Կենտրոնական Չինաստան) վարակիչ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում եւ խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների ախտահանման համար: Ըստ մշակողների՝ իրենց ստեղծած նոր արտադրանքը շատ ավելի արդյունավետ է, քան սովորական սնդիկի լամպերը:

Այս նորարարական ուլտրամանուշակագույն լամպը, որը համեմատաբար քիչ էներգիա է սպառում, կազմում է մինչեւ 50.000 ժամ տեւողություն: Այս սարքն օգտակար է ճանաչվել վտանգավոր բակտերիաների ոչնչացման համար, ինչպիսին է ոսկե ստաֆիլոկոկը: