Ռուսաստանում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ավելացել է օրական 23.120-ով՝ հասնելով 6.379.904-ի, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում 85 մարզերում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 23120 դեպք (COVID-19), այդ թվում՝ 2017-ը (8.7 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների:

Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 6.379.904 դեպք, աճի տեմպը՝ 0.36 տոկոս:

Ռուսաստանի Դաշնությունում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով հիվանդների մահվան 794 դեպք, համավարակի ամբողջ ընթացքում՝ 162.509 դեպք: