Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկում ենք ԱԺ-ում մեր աշխատանքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ-ում խորհրդարանի լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այո, մենք պարբերաբար քննարկումներ ունենում ենք ոչ միայն խորհրդարանում, խորհրդարանից դուրս մեր աշխատանքների հետ կապված»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ տպավորութւոններ ունի Քոչարյանը ԱԺ-ում աշխատանքների վերաբերյալ, նա պատասխանեց. «Նորմալ եւ մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով, ոչ թե իշխանության եւ դա մշտապես այդպես է լինելու»: