Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200,2 միլիոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իշխանությունների տվյալների վրա  հիմնված տվյալներին:

Այդպիսով, Երկրի յուրաքանչյուր 40-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով:

Վարակվածների ընդհանուր թվի մոտ կեսը 5 երկրներից է՝ ԱՄՆ (35,3մլն), Հնդկաստան  (31,8 միլիոն), Բրազիլիա (20 միլիոն), Ռուսաստան (6,4 միլիոն) եւ Ֆրանսիա (6,3 միլիոն):

Անդորայում վարակվել է բնակչության ավելի քան 19 տոկոսը, Բահրեյնում՝ 17,2 տոկոսը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կամզում է մոտ 11 տոկոս Հնդկաստանում՝ ընդամենը 2,4 տոկոս:

Քովիդից մահացածների թիվը գերազանցել է 4,25 միլիոնը:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը նկատվում է Եմենում՝ 19,5 տոկոս եւ Պերուում՝ 9,3 տոկոս: