Կուբանի բնակիչը տրավմատիկ ատրճանակով կրակել է թմրադեղերի ոստիկանի վրա եւ դիմել է փախուստի, սակայն նրան արագ գտել են, իսկ ձերբակալության ժամանակ նա կտրել է լեզվի մի մասը, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ՌԴ ՔԿՔՎ-ն:

Ըստ հետաքննության` հուլիսի 30-ին թմրանյութերի շրջանառության վերահսկման բաժնի օպերատիվ աշխատակիցը, օպերատիվ տեղեկատվություն ստանալով, Լենինի փողոցում կասկածելի տղամարդուց պահանջել է կանգ առնել: Ի պատասխան` նա տրավմատիկ զենքից մի քանի կրակոց է արձակել եւ անհետացել: Ոստիկանը կապտուկներ ունի իրանի եւ ազդրի հատվածում: Հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (կյանքի կամ առողջության համար վտանգավոր պետական ​​պաշտոնյայի նկատմամբ բռնության կիրառում):

«Քննիչը պարզել է կասկածյալի ինքնությունը: Պարզվել է, որ նա տեղի 29-ամյա բնակիչ է: Տուժածը նույնականացրել է տղամարդուն որպես իր վրա կրակոցներ արձակած անձ: Ձերբակալության ընթացքում կասկածյալն իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել` կտրելով լեզվի մի մասը: Ներկայումս նրա կյանքին ոչինչ չի սպառնում»,- հավելում են հաղորդագրության մեջ:

Տղամարդը ձերբակալվել է, հետաքննությունը ստուգում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ նրա մասնակցության մասին տեղեկատվությունը: