Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին: Այս մասին  ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ: