Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն ստացան, որ Ավան-Առինջում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք ունի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն ու Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները կասկածվողին հայտնաբերեցին Աճառյան փողոցում ու բերման ենթարկեցին բաժանմունք։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։