Դեկտեմբերի 29-ից աշխատանքային միգրանտները ՌԴ-ում գտնվելու համար պետք է դակտիլոսկոպիա անցնեն:ԱՅս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը:

«2021 թվականի դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտնում դաշնային օրենքը, որին համապատասխան պարտադիր դակտիլոսկոպիա պետք է անցնե արտասահմանցիները, որոնք գտնվում են ՌԴ-ում աշխատանքի նպատակով, ինչպես նաեւ մնացած կատեգորիաների արտասահմանցիները, որոնք ՌԴ-ում են ավելի քան 90 օր ժամկետով»,-հայտնում է կենտրոնը: