Իսպանիայում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հանցավոր կազմակերպություններից մեկի առաջնորդին՝ իտալիացի մաֆիոզի, հաղորդում է AP-ը:

60-ամյա Դոմենիկո Պավիլյանիտին Կալաբրիայում տեղակայված հանցավոր «Նդրանգետա» սինդիկատի առաջնորդն է:

Փավիլյանիտին ձերբակալության ժամանակ իր մոտ ունեցել է կեղծված պորտուգալական փաստաթղթեր, անձնագիր, 6 բջջային հեռախոս եւ 6000 եվրո:

Նա հունվարին հեռակա կարգով 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել մի շարք հանցանքներ գործելու, սպանության եւ թմրանյութերի անօրինական շրջանառության համար:

Ավելի վաղ նա ցմահ ազատազրկման է դատապարտվել, որն ավելի ուշ կրճատվել է մինչեւ 30 տարի: 2019-ին նա ազատ է արձակվել պատժի ժամկետը նշելու ժամանակ սխալի պատճառով:

Նա փախուստի է դիմել Իսպանիա: