Ընդդիմության կողմից առաջադրված խորհրդարանի վերջին փոխխոսնակի ընտրությունների երկրորդ գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը` օգոստոսի 6-ին:

«Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» դաշինքի աջակցությամբ կրկին առաջադրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն օգոստոսի 5-ին գաղտնի քվեարկության ժամանակ չկարողացավ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի փոխնախագահ ընտրել:

Սաղաթելյանի թեկնածությանը կողմ են հանդես եկել խորհրդարանական բոլոր երեք խմբակցությունները, այդ թվում` իշխող« Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն ամեն անգամ ստացած ձայները բավարար չէին նրա հետագա ընտրության համար: