Չինաստանը ձգտում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի երկու միլիարդ դոզա տրամադրել աշխարհին եւ 100 միլիոն դոլար նվիրաբերել պատվաստանյութերի բաշխման Covax միջազգային համակարգին, ասել է նախագահ Սի Ցզինպինը:

«Այս տարվա ընթացքում Չինաստանը կփորձի աշխարհին երկու միլիարդ դոզա պատվաստանյութ տրամադրել»,- ասել է Ցզինպինը՝ պետական հեռարձակող CCTV հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ Չինաստանը նաեւ խոստացել է 100 մլն դոլար նվիրաբերել Covax-ին՝ զարգացող երկրներում պատվաստանյութերի բաշխման համար:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը անցյալ շաբաթ հայտարարել է, որ տարեսկզբից Չինաստանն այլ երկրներին արդեն տրամադրել է ավելի քան 700 միլիոն դոզա պատվաստանյութ: