Ջրականի և Մատաղիսի ուղղություններում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից NEWS.am-ը տեղեկանում է, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։