Տասնյակ հազարավոր պակիստանցիներ ամեն օր «գորհում» են կորոնավիրուսի պատվաստումների կենտրոններն այն բանից հետո, երբ պաշտոնատար անձինք հայտարարել են չպատվաստվածների համար պատիժների, այդ թվում՝ բջջային հեռախոսների արգելափակման եւ գրասենյակներ, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ ու տրանսպորտ մուտքն արգելելու մասին, հայտնում է AFP-ն:

Այս շաբաթ պատվաստումների հերթերը որոշ վայրերում ձգվել են ավելի քան մեկ կիլոմետր՝ ի պատասխան վարակների աճը դանդաղեցնելու միջոցների:

Երկրում, որը վաղուց հանդես է գալիս պատվաստումների դեմ, բուժաշխատողները հայտարարել են, որ հերթում շատերն ավելի շատ վախենում են սահմանափակումներից, որոնցից որոշները սկսել են գործել օգոստոսի 1-ից, քան COVID-19-ից առողջությանը սպառնացող վտանգից։ Այս կարծիքը հաստատել են հերթում կանգնածները, հայտնում է Reuters-ը:

Պակիստանի դաշնային կառավարությունը հայտարարել է, որ կարգելի աշխատակիցներին մուտք գործել պետական հաստատություններ, դպրոցներ, ռեստորաններ, տրանսպորտ, առեւտրի կենտրոններ եւ ինքնաթիռով ճանապարհորդել առանց պատվաստման վկայականների:

Հայտարարությունը պատվաստումների անհապաղ աճ է խթանել՝ անցյալ շաբաթ հասնելով օրական մեկ միլիոնի: