Այսօր՝ օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes G և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։