Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Սերբիա և այլն) ներկայացրի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: 

Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև: 

Հիմնավորեցինք նաև, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկվել չեն կարող, այդ թվում՝ միջազգային պահանջների հիման վրա: 
Քննարկումն արդյունավետ էր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ քննարկմանը մասնակցելու համար»,- նշել է Թաթոյանը: