Խաղաղօվկիանոսյան կղզիների ղեկավարները համաձայնել են ուժեղացնել ծովային գոտիների պաշտպանությունը, որոնց սպառնում է կլիմայի փոփոխությունը, տեղեկացնում է AAP-ն։

Խաղաղօվկիանոսյան կղզիների օնլայն-համաժողովին, որին մասնակցում է 16 երկիր, ներառյալ Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, շեշտադրվել է նշանակալի գործողությունների անհրաժեշտությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում։

Համաժողովի նոր նախագահ եւ Ֆիջիի նախագահ Ֆրանկ Բայնիմարաման նշել է, որ ոչ ոք չի կարող միայնակ գործել։ «Այն, թե ինչպես ենք մենք գործում որպես կոլեկտիվ, թե ինչպես եւ ում հետ ենք փոխգործակցում եւ ինչպես ենք առաջ տանում մեր ընդհանուր գերակայությունները, կորոշի՝ կփրկե՞նք մեր ժողովուրդներին ու հանրույթներին, թե՞ կհասցնենք պաշտպանել եւ ամրապնդել նրանց»,- ասել է նա։ «Ոչ ոք մեզանից չի կարող դա միայնակ անել։ Մեզանից ոչ ոք, անգամ Ավստրալիան, մեր մեջ ամենամեծ (երկիրը)»։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը ասել է, որ համաձայնությունը կարեւոր է գոյության միջոցների եւ կայուն զարգացման ապահովման պաշտպանության համար։

Տուվալուի վարչապետն ավելի վաղ հաստատել էր լիակատար կլիմայական աղետի կանխման կարեւորությունը։