Թուրքական ընկերությունները նոր ճանապարհ են կառուցում՝ շրջանցելով Լաչինը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության վերանորոգման եւ շահագործման վարչության պետի տեղակալ Իդայաթ Ռուստամովը:

Նա հիշեցրել է, որ Լաչինում ճանապարհը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, եւ այդ պատճառով հարմարավետ տեղաշարժի համար ճանապարհ է կառուցվում՝ շրջանցելով քաղաքը: Դրա երկարությունը կկազմի մոտ 80 կմ:

Հիշեցնենք, որ Լաչինի միջով ճանապարհն ապահովում է Հայաստանի եւ Արցախի կապը: