Այս տարի Չինաստանն ամբողջ աշխարհին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաչափ կհատկացնի, հաղորդում է Xinhua-ն:

Այս մասին հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ձինփինը:

Նրա խոսքով՝ COVAX-ի հատկացրած 100 մլն դոլարը կօգտագործվի զարգացող երկրների շրջանում պատվաստանյութերի բաշխման համար:

Նա նշել է, որ Չինաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զարգացող երկրները հաղթահարեն պանդեմիան:

Ձինփինը նշել է, որ Չինաստանը հակված է ամբողջ մարդկության հիգիենայի եւ առողջության կառուցմանը եւ պատվաստանյութեր է հատկացնում հատկապես զարգացող երկրներին:

Հիշեցնենք, որ Չինաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 500 000 դեղաչափ է հատկացրել Հայաստանին: