Եթե մենք կարողանանք իրավագիտակցության մակարդակը բարձրացնել համապատասխան աստիճանի ինչպես սպառողների, այնպես էլ արտադրողների մոտ, մենք ունակ ենք բավականին կարճ ժամանակահատվածում շուկայի 100 տոկոսը ծածկել եւ բազմակի եւ մեկանգամյա օգտագործման տոպրակների մասով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Յունիսթրիթ ինթերնեշնլ» հիմնադիր եւ գործադիր տնօրեն, գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանը:

«Ավելին, մենք կարող ենք ծածկել բժշկական խալաթների, բժշկական ձեռնոցների, սավանների եւ բոլոր այն պատրաստի, վերջնական օգտագործման համար նախատեսված ապրանքների պահանջարկը, որտեղ օգտագործվում են ոչ հյուսբվածքային կտորներ: Մեր ընկերությունն այս պահին աշխատում է նաեւ կենսաքայքայվող պլաստիկե շշերի փոխարինման ուղղությամբ եւ կարծում եմ, որ մյուս տարում մենք արդեն կունենանք պոլիէթիլենային շշերին փոխարինող կենսաքայքայվող շշեր, որոնք կկենսաքայքայվեն ջրի ջերմաստիճանի որոշակի պայմաններում»,-ասաց նա:

Վարոսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց ընկերության հաջորդ ուղղությունը ապակյա, պլաստիկե եւ փետ տեսակի տարաներ ընդունող դիսպենսերներիներկրումն ու իրացումը ՀՀ-ում. «Մեր երրորդ ուղղությունը սննդի վերամշակման ուղղությունն է»;

Վարոսյանը նաեւ ընդգծեց. «Մենք առաջարկում ենք 15 կգ բեռնվածություն երաշխավորող բազմակի օգտագործման տոպրակ, որը կարող ես օգտագործել 15 անգամ կամ մեկ ամիս եւ դրա համար վճարել 700 դրամ»: