Սյունիքի համայնքապետեր ու վարչական ղեկավար են կալանավորվել՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Սյունիքի մարզպետարանը ընտրություններից առաջ գումար է տվել մարդկանց, սակայն որեւէ իրավական հետապնդման չի ենթարկվել, ինչը խիստ կասկածելի է։

Գրավիկ Մգրդունցը Զանգեզուր TV-ի հետ զրույցում ասել է. «Որպես անապահով դիմել եմ, էս ընտրությունների վրով 60 մանեթ փող են տվել, էդ ա եղել»։

Գորիսի համայնքապետը մարդկանց պարբերաբար է օգնություն տրամադրում։ Որոտանի բնակիչները փաստել են, որ զարմացել են, թե ինչու են իրավապահները փորձում իրենց համոզել, որ այդ գումարը ոչ թե օգնություն, այլ ընտրակաշառք է։

«Ի՞նչ կաշառքի մասին է խոսքը, ինքը հո իր գլխից ձեռք չի քաշել, որ կաշառք բաժանի։ Առաջին անգամը չի, որ Առուշանյանը մեզ ձեռք է մեկնել»,- ասել են բնակիչները։