Ազգային ժողովի նիստերի դահլիճում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո, լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են աշխատել եւ տեսանկարահանել լրագրողների համար նախատեսված օթյակից։

Անվտանգության աշխատակիցներն մինչեւ հիմա լլրագրողներիեն եւ օպերատորներին թույլ չեն տալիս իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սաղաթելյանին արձագանքեց՝ բնակչությունը գնահատական տվել է, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ Այնուհետեւ նա ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքեցին Սիմոնյանի հայտարարությանը, ինչից հետո ԱԺ–ում կրքերը թեժացան, Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։