ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 12-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից որից 21-ը չի զեկուցվում։

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

1.Սերոժ Գեգամովիչ Գեղամի Թիթիզյանին եւ Սերգեյ Լեւոնի Կոչկանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվապահական հաշվեկշռում հաշվառված եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ժամանակավոր օգտագործման նպատակով հանձնված մարտական զենքի տեսակները Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվապահական հաշվեկշռից հանելու եւ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվապահական հաշվեկշռում հաշվառելու մասին

3. «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին

4. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին

5. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

6. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին գումար հատկացնելու մասին

7. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

8. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 2-րդ եւ 3-րդ կետեր)

9. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու եւ մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին (գաղտնի՝ 2-րդ եւ 3-րդ կետեր)

10. Որպես նվիրատվություն գույք ընդունելու եւ ամրացնելու մասին

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1468-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

13. Օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին

15. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին

16. Ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին

17. Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

19. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին

20. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

21. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխւմ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

22. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները եւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին

23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

24. Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին