Վրաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5 128-ով։ Մահացել է 49 մարդ, տեղեկացնում է «Sputnik Գրուզիա»-ն։

Այսօրվա դրությամբ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 466 326 դեպք։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 3 310 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 412 420։ Մահացել է 6 279 մարդ։

Պատվաստվել է 715 919 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 25 933։