Անգլիայի հարավ-արեւմուտքում գտնվող Պլիմութ քաղաքում զանգվածային հրաձգության հետեւանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում` մեկ երեխա, հայտնում է Reuters-ը:

Երկու կին եւ երկու տղամարդ, այդ թվում` կասկածյալը, եւ մինչև 10 տարեկան երեխան, հրազենային վնասվածքներից մահացել են դեպքի վայրում: Ոստիկանությունը հավելել է, որ հիվանդանոցում մահացել է եւս մի կին` նշելով, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ:

Սա 11 տարվա մեջ առաջին զանգվածային գնդակահարությունն էր երկրում:

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: