Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթեւեկությունը։  Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ից, մինչեւ նշված ուղեանցը եւ ուղեանցից հետո երթեւեկության համար խոչընդոտներ չկան։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ–ն առաջարկում է դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության համար օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 եւ Իջեւան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։