Հանրապետության տարածքում` օգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 14-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը` +31 +33,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8 +13, ցերեկը` +23 +28,

Լոռիում գիշերը +8 +13, ցերեկը՝ +23 +27,

Տավուշում գիշերը՝ +14 +19, ցերեկը` +27+32,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը` +31 +33,

Արարատում գիշերը` +16+21, ցերեկը` +33 +36,

Արմավիրում գիշերը՝ +16 +21, ցերեկը` +33 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +16 +21, ցերեկը՝ +33 +36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +31 +34,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +20 +23, ցերեկը՝ +31 +35:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +33 +35