«Թալիբան» շարժման գրոհայինները ներկա պահին վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի նահանգների 34 վարչական կենտրոններից 21-ը, տեղեկացնում է Ariana News-ը։

Ավելի վաղ թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մոջահիդը հայտարարել էր իրենց կողմից արեւելյան երկու նահանգների՝ Փաքտիկայի եւ Քունարի կենտրոնները՝ Շարան եւ Ասադաբադ քաղաքները վերցնելու մասին։

Մուջահիդը հավաստիացնում է, որ կառավարական ուժերի զինվորները անցնում են թալիբների կողմը, նրանց է անցնում նաեւ մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, զենք եւ զինամթերք։

Տարբեր տվյալներով՝ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը, ներառյալ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանային շրջանները։