Օգոստոսի 16-ի եւ 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո եւ գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են, որ քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Օգոստոսի 16-ին, 21-ի գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +31 +34,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +10 +15, ցերեկը` +24 +29,

Լոռիում գիշերը +10 +14, ցերեկը՝ +25 +29,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը` +28 +33,

Արագածոտնի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +32 +35,

Արարատում գիշերը` +18 +22, ցերեկը` +34 +36,

Արմավիրում գիշերը՝ +18 +22, ցերեկը` +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +24 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +22, ցերեկը՝ +34 +36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +31 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +23 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +31 +35: