Աֆղանստանում ԶԼՆ-ների աշխատակիցների կյանքը սպառնալիքի տակ է, գրում է The Khaama Press-ը:

«Այն պայմաններում, երբ «Թալիբան» շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի գրեթե 100%-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն մտահոգություն է հայտնում՝ կապված աֆղանական ԶԼՄ-ների աշխատակիցների անվտանգության հետ: Կոչ ենք անում պահպանել նրանց անվտանգությունը, ԱՄՆ-ին խնդրում ենք դյուրացնել նրանց անվտանգ ելքը երկրից եւ վիզաների ստացումը»,-հայտնել է Աֆղանստանի լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Նշվում է, որ Shamshad եւ TOLO News հեռուստաալիքի անվտանգության աշխատակիցներին զինաթափել են, TOLO News-ն այլեւս ուղիղ եթեր չի հեռարձակում: Թալիբները հայտարարել են, որ պատասխանատու են այդ հեռուստաալիքի անվտանգության ապահովման համար: