Դատարանը չեղարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը: Այս մասին միջնորդություն էր ներկայացրել փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Խուդոյանը նշեց, որ կալանքը որեւէ կերպ չի նպաստում գործի քննությանը:

Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի գույքի կալանքի ենթատեքստն այն է, որ գույքն իսկապես պատկանում է նրա հորը: «Գործընկերների միջնորդությունն առավել քան հիմնավորված է, եւ կալանքը պետք է չեղարկվի»,-նշեց Ալեքսանյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց փաստաբանների եզրակացությունների հետ անհամաձայնության մասին եւ նշեց, որ գույքը, որը ենթադրաբար ենթակա էր գանձման, պետք է մնա կալանքի տակ մինչ դատական գործընթացի ավարտը: Նա հիշեցրեց գործում 927 մլն չափով ստացված ենթադրյալ կաշառքի հանգամանքի մասին: Փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանի գույքը նշված գումարի չափով: «Դա մեն արդեն բազմիցս լսել են:  Սեդրակ Քոչարյանի իրավունքները խախտվել են: Մեղադրողն ինքը շփոթվել է կամ փորձում է մեզ շփոթմունքի մեջ գցել: Այդ որոշումն անօրինական է: Դատարանը գնահատական է տվել: Կատարվել է որոշումը թե ոչ՝ այլ հարց է»,-հայտարարեց Ալումյանը:

Լսելով կողմերին՝ դատավոր Դանիբեկյանը հաստատեց, որ հարցը քննարկվել է, եւ կալանքի տակ է գտնվում վնասը փակելու համար անհրաժեշտ գույքը: Դատարանն անհրաժեշտություն չի համարում կալանքի տակ թողնել հավելյալ գույքը, եւ որոշում է կայացնել չեղարկել Սեդրակ Քոչարյանի գույքի եւ հաշիվների վրա դրված կալանքը: