Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 18-ին, քննվում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։

Երեկ Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։

Նշենք, որ նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցներին։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով։