Հինգշաբթի մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ ազգային հետախուզության շտաբից ոչ հեռու, հաղորդել է Garowe-ն:

Պայթյունը տեղի է ունեցել թեյարանում, որը գտնվում է բանուկ խաչմերուկում: Ականատեսները հայտնել են վիրավորների մասին, սակայն նրանց թիվը դեռ անհայտ է: