Օգոստոսի 20-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

NEWS.am-ը «Հայպետհիդրոմետից» տեղեկանում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 20-ի երեկոյան, 21-ի երեկոյան և գիշեր առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երևանում կլինի +18 +20, իսկ վաղը ցերեկը +33 +35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +17 +19, ցերեկը` +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8 +13, ցերեկը` +23 +28,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը` +25 +28,

Տավուշում գիշերը` +13 +18, ցերեկը` +28 +33,

Արագածոտնի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը՝ +23 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +32 +34,

Արարատում գիշերը` +16 +20, ցերեկը` +34 +36,

Արմավիրում գիշերը` +16 +20, ցերեկը` +34 +36,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8 +13, ցերեկը` +23 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +16 +20, ցերեկը՝ +34 +36,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը` +33 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +10 +14, ցերեկը` +24 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +32 +36: