Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 20–ին, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 2 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, արն առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։ Այսօր  բնակիչների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել։

Լարված վիճակ «Ֆիզգորոդոկում». քաշքշուկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ