Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է  ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, կարգապահական հանձնաժողովի նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության եւ իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել  եւ քննարկվել են ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ երկուսի նկատմամբ էլ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։