Չինաստանը խստորեն դատապարտել է Պակիստանի Գվադար քաղաքում մեքենայի պայթյունը, որի հետեւանքով Չինաստանի քաղաքացի է տուժել, հայտնում է Global Times-ը:

«Պակիստանում Չինաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը եւ պահանջում, որ Պակիստանը պատշաճ կերպով օգնություն ցուցաբերի վիրավորներին, հարձակման մանրազնին հետաքննություն անցկացնի եւ խստագույնս պատժի մեղավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Չինաստանի քաղաքացիներին տեղափոխող ավտոշարասյունը հարձակման էր ենթարկվել մահապարտ ահաբեկչի կողմից: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է Չինաստանի մեկ քաղաքացի, զոհվել է տեղացի երկու երեխա, եւս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՉԺաո Լիցզիանը Իսլամաբադին կոչ է արել պատժել մեղավորներին: Չինաստանի իշխանությունները քրեական հետախուզության մասնագետներ են ուղարկել Պակիստան՝ ահաբեկչության հետաքննությանը օգնություն ցուցաբերելու համար: