Օգոստոսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։