Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է հրաժարական տալ առողջական պատճառներով, հաղորդում է Libero թերթը:

Վատիկանյան շրջանակներում ավելի ու ավելի շատ են ենթադրություններն առաջիկա կոնկլավի վերաբերյալ, նշում է թերթը: Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ դեկտեմբերին պոնտիֆիկոսը կդառնա 85 տարեկան. նրա նախորդը` Բենեդիկտոս XIV, նույն տարիքում էր, երբ հրաժարվեց գահից:

Հուլիսին 84-ամյա Ֆրենսիսն աղիքի վիրահատություն տարավ ընդհանուր անզգայացման պայմաններում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը, Պապի վիճակից կախված կլինի Հունգարիա եւ Սլովակիա նրա այցը, որը նախատեսված է սեպտեմբերի 12-15-ը: Առայժմ այցը հաստատված է:

Ֆրանցիսկոսը, չնայած նրան, որ երիտասարդ տարիքում նրա թոքերի մի մասը հեռացվել էր բարդ թոքաբորբից հետո, բավականին ամուր առողջություն ունի: Վերջերս նա միայն բողոքում էր ոտքերի ցավից: Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա տոների ընթացքում պոնտիֆիկոսը չեղյալ էր հայտարարել մի շարք միջոցառում` սիսական նյարդի բորբոքման պատճառով: 2020 թվականի փետրվարի վերջին համավարակի բռնկման սկզբում նա խիստ մրսել էր:

2014 թվականի օգոստոսի 19-ին Ֆրանցիսկոսը լրագրողներին խոստովանել էր, որ ինքը, ինչպես եւ իր նախորդը, կարող է հրաժարվել գահից ծանրակշիռ պատճառներով, օրինակ` առողջական խնդիրների: Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կարծում է, որ այժմ «պաշտոնաթող Պապ» 94-ամյա Բենեդիկտոս XIV «ճանապարհ բացեց պատվավոր պապերի համար» եւ վերջինը չի լինի այդ ցուցակում:

Հազվագյուտ հարցազրույցներից մեկում Բերգոլիոն իրեն «հինգ տարի» էր տվել: Ֆրանցիսկոսի պոնտիֆիկատը շարունակվում էր արդեն ին տարի: