Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի բացառում Աֆղանստանի հարեւան, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրներում, ամերիկյան բանակի զինված զորախմբերի տեղակայումը:

«Մեկ այլ զգայուն հարց կապված է Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու հետ: Դրանք հնարավոր ծրագրեր են հարեւան երկրներում՝ ներառյալ ՀԱՊԿ անդամ երկրներում, ամերիկյան բանակի զինված զորախմբերի տեղակայման համար»,- ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը մեջբերում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:

Նախագահը կարծում է, որ այս թեման նաեւ մանրակրկիտ ուսումնասիրության է արժանի կազմակերպության պատասխանատվության ոլորտում անվտանգության տեսանկյունից: