Օգոստոսի 24-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Օգոստոսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ը տեղեկանում է, որ 23-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Կոտայքի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +30 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +28,

Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +23+27,

Տավուշում գիշերը` +13 +18, ցերեկը` +27 +32,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +30 +33,

Արարատում գիշերը` +17 +21, ցերեկը` +31 +34,

Արմավիրում գիշերը` +17 +21, ցերեկը` +31 +34,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +25 +28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +31 +34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +21, ցերեկը` +34 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +12 +16, ցերեկը` +27 +30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +20 +23, ցերեկը` +32+36: