Ամերիկուհին, ով ընկերոջ հետ դատապարտվել է մոր սպանության համար, որի մարմինը թաքցրել են ճամպրուկում, պետք է վաղաժամկետ ազատ արձակվի:

2015 թվականին Հիզեր Մաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ նրա ընկերը՝ Թոմի Շեֆերը, 18 տարվա ազատազրկման՝ Ինդոնեզիայի կղզիներից մեկում Շեյլա ֆոն Վիզե Մակի սպանության համար:

Շեֆերը 62-ամյա զոհին հարվածել է մրգի ամանով՝ Սեն Ռեջիս հանգստավայրում բուռն վիճաբանության ժամանակ: Այնուհետեւ զույգը մարմինը տեղավորել է ճամպրուկի մեջ եւ դիմել փախուստի:

Մաքը, որը հանցագործության պահին հղի էր, մեղավոր է ճանաչվել սպանությանը օժանդակելու համար պակաս ծանր մեղադրանքով:

Այժմ նա 25 տարեկան է եւ հոկտեմբերին պետք է ազատ արձակվի Բալիի բանտից մոտ երեք տարի շուտ՝ լավ վարքի համար: Ազատ արձակվելուց հետո նա կարտաքսվի ԱՄՆ:

Սակայն կինը ցանկանում է մնալ Ինդոնեզիայում՝ իր վեցամյա դստերը խնամելու համար, որին պահել է խորթ ընտանիքը: «Նա չի ցանկանում, որ դստրերն արտաքսեն ԱՄՆ... եւ հետապնդեն լրատվամիջոցները», - ասել է փաստաբանը: