Ռուսաստանը պատրաստ է արտոնյալ գներով զենք եւ տեխնիկա մատակարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին` Աֆղանստանի հետ սահմանների ամրապնդման նպատակով: Այս մասին «Բանակ-2021» ֆորումին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ` մեր հարավային սահմանների ամրապնդման համար, այդ թվում` նրա, ինչ դուք ասացիք: Հնարավոր է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Օգոստոսի 15-ին թալիբներն առանց կռվի մտան Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատեցին քաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարեց, որ հեռանում է երկրից` արյունահեղությունը կանխելու համար: Հանրապետության փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն ասել է, որ պետության ղեկավարի բացակայության դեպքում նա, սահմանադրության համաձայն, դառնում է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եւ կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: