Երեքշաբթի պղնձի գինը թույլ կերպով թանկանում է մեկ օր առաջ գրանցված արժեքի 2.3 տոկոս աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.21 տոկոսով եւ կազմել 4.231 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ): Երկուշաբթի մետաղը թանկացել է 2.3 տոկոսով:

Երկուշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկու տոննա պղնձի արժեքը երեք ամսվա ընթացքում աճել է 2.62 տոկոսով` մինչեւ 9273.5 դոլար, ալյումինի արժեքը` 2.18 տոկոսով` մինչեւ 2602 դոլար, ցինկի գինը` 0.02 տոկոսով` մինչեւ 2929 դոլար մեկ տոննայի դիմաց: