Լրագրողներն  այսօր` օգոստոսի 24-ին, ի նշան լրատվամիջոցների սահմանափակումների Կառավարության ծրագրի քննարկման Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ  ԱԺ օթյակում բողոքի ակցիա իրականացրեցին:

Հիշեցնենք, որ ԱԺ 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկին սահմանափակվել է լրագրողների իրավունքները: Մասնավորապես նրանց չի թույլատրվում միջանցքներում հարցազրույցներ իրականացնել պատգամավորների հետ: Բացի այդ օրեր առաջ երբ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց եւ ԱԺ նախագահը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց, լրագրողներին դուրս հրավիրեցին ԱԺ օթյակից: