ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով նիստը սկանդալով նշանավորվեց:

Այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ փաստաբան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունների քննարկումը, Ալեքսանյանը դատավորին մեղադրեց կողմնակալության մեջ եւ պահանջեց հետաձգել նիստը, որպեսզի դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն պատրաստի: Դանիբեկյանը համարեց, որ նիստը հետաձգելու կարիք չկա եւ առաջարկեց բարձրաձայնել միջնորդությունը, երբ այն պատրաստ լինի: Արդյունքում, փաստաբանը ցուցադրաբար լքեց նիստերի դահլիճը, չնայած դատավորի հայտարարությանը, որ ինքը թույլ չի տալիս նրան հեռանալ:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի գործողություններն ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Փաստաբանի բացակայության պատճառով դատն, այնուամենայնիվ, ստիպված էին հետաձգել: Նիստըը կկայանա օգոստոսի 31-ին, ժամը 13: 00-ին։