Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում երկու առեւտրային նստաշրջանների ընթացքում միջինում 3-5 տոկոս աճից հետո:

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.62 տոկոսով՝ մինչեւ 69.97 դոլար մեկ բարելի դիմաց, հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը` 0.56 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 70.65 դոլարի: WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.56 տոկոսով եւ կազմել 67.16 դոլար:

Չորեքշաբթի առավոտյան նավթի շուկայում ուղղիչ անկում է նկատվում երկօրյա ռալլից հետո: Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ վախերի թուլացումը եւ պահանջարկի ավելացման ակնկալիքը «սեւ ոսկու» գների 3-5 տոկոս աճի է հանգեցրել: