Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է վճարումների գործարքներն Աֆղանստանում եւ ուշադիր հետեւելու է երկրում տիրող իրավիճակին: Այդ մասին երեքշաբթի հաղորդել Է Reuters գործակալությունը` վկայակոչելով ՀԲ ներկայացուցչին:

«Մենք խորապես մտահոգված ենք Աֆղանստանում տիրող իրավիճակով եւ դրա ազդեցությամբ երկրի զարգացման հեռանկարների վրա, հատկապես` կանանց համար»,- ասել է մամուլի քարտուղարը երեքշաբթի խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ըստ գործակալության` ՀԲ-ն մտադիր է շարունակել միջազգային հանրության եւ գործընկերների հետ իրավիճակի զարգացման վերաբերյալ խորհրդակցությունները, ինչպես նաեւ ուղիներ փնտրել ներգրավված մնալու եւ «զարգացման ոլորտում դժվարությամբ ձեռք բերված ձեռքբերումները» պահպանելու համար: