Հանրապետության ամբողջ տարածքում օգոստոսի 27-30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով՝ Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ը տեղեկանում է, որ նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։