Շուտով Ամանորը հնարավոր կլինի նշել միայն Ուկրաինայում: Հեգնանքով առաջարկեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի իշխանությունների մտադրությունները՝ «սեփականաշնորհել» Ռուսաստանի մկրտության օրը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

Ռուսաստանի արտգործնախարարը վստահություն հայտնեց, որ Կիեւը դեռ բազում անգամներ իր որոշումներով «կուրախացնի» միջազգային հանրությանը: «Ահա օրերս ասվեց, որ նրանք սեփականաշնորհել են Ռուսաստանի մկրտության օրը,- հիշեցրեց նա:- Չգիտեմ, գուցե շուտով պարոն [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին որոշի, որ Ամանորը կարելի է նշել միայն Ուկրաինայում, քանի որ մնացած ամեն ինչ ուկրաինական չէ»:

Նախօրեին զելենսկին հրամանագիր էր ստորագրել նոր տոնի`Ուկրաինայի պետականության օրվա մասին: Այն նշվելու է Ռուսաստանի մկրտության օրը՝ հուլիսի 28 -ին: