Անվտանգության ապահովման Blackwater ընկերության հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Էրիկ Փրինսը առաջարկում է 6500 դոլարով մարդկանց Քաբուլից դուրս բերել:

6500 դոլարով յուրաքանչյուրը կարող է ապահով կերպով տեղափոխվել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայան, այնուհետեւ՝ տեղափոխվել չարտերային չվերթներով, հաղորդել է Wall Street Journal-ը:

Փրինսի առաջարկը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ ԱՄՆ քաղաքացիներն ու աֆղանստանցի դաշնակիցները փորձում են լքել երկիրը անվտանգության վատթարացող իրավիճակի պայմաններում, քանի որ թալիբները խստացնում են վերահսկողությունը երկրի վրա: The Wall Street Journal-ը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն խմբեր են ուղարկում Քաբուլի՝ թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ մարդկանց օդանավակայան ուղեկցելու համար:

Փրինսը, որը նախկինում եղել է ռազմածովային ուժերից, ինչպես նաեւ նախորդ նախագահ Թրամփի գլխավոր դաշնակիցը, համընդհանուր ուշադրություն է գրավել 2007 թվականին, երբ Blackwater-ի կապալառուները Իրաքում սպանել են 17 խաղաղ բնակչի:

Նա նաեւ մեղադրվել է Սոմալի եւ Լիբիա զենքի մատակարարման էմբարգոն խախտելու մեջ եւ հերքել Ռուսաստանի կառավարության հետ կապի գիծ հաստատելու մեղադրանքները: